Տնային աշխատանք

 

Երկու այծ
Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:

— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

գործնական քերականություն

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:
Օրինակ
Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին։
Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը։
Դու ինչո՞վ liu զբաղված, ի՞նչ դու անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան։
Վարորդը նոր միայն նկատեց մեզ։ Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց։
Նա թվաբանությունից ամենաուժեղն ընկերուհուն գովում էր Նվարդը։ 1.-
236. Ի՞նչ անուն կտաս ես, դու, նա բառերին:
դերանուն
237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Օրինակ`
-Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է։ Ես — Նա, ով խոսում է Տիգրանի հետ։
Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ,
Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել լռում,- Լևոնը: դու ինձ չես ասում։ հետաքրքրությունից Դու ինչո՞ւ ես վառվում
Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:
Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում է Տիգրանը:
238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը
գտնենք,- շշնջացի ես:

Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ
Հայկը:
դուք եք հորինել, ոչ մի ռոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:
Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը։
239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
Ա. ես, դու, նա
Բ.մենք, դուք նրանք
240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:
Ա. Ես, մենք.
Բ. դու, դուք.
Գ. նա, նրանք:
241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:
Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել։ Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում։ Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը։ Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը։ Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է։ Սա էլ վկայում է, է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ։ Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում՝ նետ-աղեղն -աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:
242. Կերերի փոխարեն գրի´ր տրված բառերը:
Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե … սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կրարձրանա:

Թուրքմենիայում … վայր կա, որտեղ ամռանն … չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաp ամռանն … հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: … սնվելով` չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն … ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են …, որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն:

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են:
Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն։ Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք` I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ: