ճամփորդություն դեպի Գառնի

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։ Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ 65 թվականին Տրդատ Ա-ն իր ընտանիքով՝ կնոջ ու երեխաների, եղբորորդիների, ինչպես և 3 հազար հայ ու պարթև հեծելազորի, շքախմբի և հռոմեական մի հատուկ զորամասի ուղեկցությամբ ցամաքային ճանապարհով ուղևորվում է Հռոմ։ Նրանց ամենուր հանդիսավոր ու փառահեղ ընդունելություն են ցույց տալիս։ Ուղևորության ամբողջ ծախսը (օրական մոտ 200 000 դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 160 000 ոսկի ռուբլի) վճարում էր Հռոմեական կայսրությունը։

Հրազդան գետ

 

Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը։ Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան;

Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

ճամփորդություն

Այսօր մենք դասարանով գնացել ենք ժողովրդական արվեստի տուն-թանգարան: Մենք այնտեղ տեսանք ոսկուց և ադամնդից պատրաստված գեղեցիկ իրեր; Մենք նկարել ենք փայտի վրա և վերադարձել ենք դպրոց:Ինձ շատ դուր եկավ այնտեղ:

Ջրվեժի անտառապարկ

Մենք այս շաբաթ պետք է գնայինք Սևաբերդ,բայց ուղղությունը փոխեցինք և գնացինք Ջրվեժի անտառապարկ:Մենք այնտեղ անցկացրինք երկու ժամ:Մենք խաղում էինք ձնագնիկ և պատրաստում էինք ձնեմարդ:Ընկերներով սղացինք մեծ կլորակի վրա :Ճիշտ է մրսել էինք բայց լավ տրամադրությամբ վերադարձանք տուն:

 

Ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Մենք խաղացել ենք լեգոներով ,փազլներով :Մենք լեգոներով սարքեցինք մեծ նավ`տիտանիկ: Մենք շատ ենք սիրում ձմեռային ճամբարը և մենք շատ ակտիվ ենք ,սիրում ենք վազել, թռչկոտել,  զրուցել և մենք ամենաշատը  սիրում ենք հավաքել կոնստրուկտոր:

Սևաբերդ

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Չմուշկ Առաջին չմուշկները պատրաստվել են ձիու, եզան կամ եղջերուի ոտքի ոսկորներից և ոտքերին ամրացվել են կաշվե փոկերով։ Ամբողջ աշխարհում հագնում են սառցադաշտերում կամ ջրի սառած մարմինների վրա սահելուհամար և բազմաթիվ մարզաձևերում օգտագործվում են որպես կոշիկ, այդ թվում՝ գեղասահքի, տափօղակով հոկեյի, գնդակով հոկեյի, չմշկավազքի և երկար տարածության չմշկավազքի մարզաձևերում։

Դահուկ Հնագետները և պատմաբանները կարծում են ,որ առաջին դահուկները հայտնվել են մ.թ. ա. մի քանի տասնյակ հազար տարի առաջ: Դահուկը պատրաստում էին ամուր փայտից: Պարզվում է, որ մինչև 19-րդ դարի վերջը դահուկորդներն օգտագործում էին միայն մեկ փայտ։ Դա պայմանավորված է նրանով, որ դահուկները հիմնականում օգտագործվում էին որսի համար և բանակում։ Առաջին փայտերը պատրաստված էին փայտից կամ բամբուկից՝ մոտավորապես մարդու հասակով։

Սահնակ 

Սահնակները ամենահին տեղաշարժվելու միջոցներից են և համարվում են  տրանսպորտի ամենահին տեսակներից մեկը ։Պատմաբանները պնդում են, որ սահնակը հայտնագործվել է անիվից /ակից/ ավելի շուտ։

Ամենահին սահնակներ եղելեն  դեռևս  մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում ։Այն ժամանակ սահնակով տեղաշարժվել են: Սահնակները օգտագործվում էին ոչ միայն ձյանու սառույցի վրա, այլև ամռանը։Առաջին սահնակաները հայտնվել են հյուսիսի ժողովուրդների մոտ,որոնք սահնակները օգտագործել դրանք սառցե լճերի վրայով շարժվելու համար:

Ներկայացում

Երեքշաբթի մենք ամբողջ դասարանով գնացել էինք ներկայացման :ժամը 12:10  արդեն հասել էինք թատրոն :Մենք դիտել ենք մաուգլի ներկայացումը,որը տևեց 1 ժամ :Ինձ դուր էր եկել այն հատվածը, երբ մաուգլին արագ դուրս եկավ տան ետևից, բայց միայն այդ հատվածը չէր, ինձ դուր է եկել  ամբողջ ներկայացումը: