ջրի մասին տեղեկություն

Փաստ 1.

Ջրի միջոցով կարելի է պայքարել ավելորդ քաշի դեմ: Օգտագործելով խմիչքներից միայն ջուրը, կարելի էկտրուկ նվազեցնել մարդու քաշը։

Փաստ 2

Իսկ դու գիտե՞ք, թե որտեղ ավելի շատ ջուր կա, պատասխանը ակնհայտ է` օվկիանոսներում: Իրականում երկնքի ընդերքում գտնվող ջուրը 10-12 անգամ շատ է, քան օվկիանոսում: Բացի դրանիցմոլորակի ջրերից մեծ մասը խմելու համար պիտանիչէ, կարելի է խմել միայն 3%-ը։ Մոտավորապեսայսքան է մեր խմելու ջրի պաշարը, բայց նույնիսկայդ 3%-ի մեծ մասը մեզ անհասանելի է և գտնվում էսառցադաշտերում:

Փաստ 3

Մարդը առանց ջրի մահանում է։ Եթե մարդըկորցնում է իր մարմնի ջրի 2%-ը, նրա մոտ ուժեղծարավ է առաջանում, եթե կորցրած ջրի տոկոսըհասնում է 10-ի, մարդու մոտ սկսվում էզգայապատրանք, 12% ջրի կորստից հետո մարդը չիկարող վերականգնվել առանց բժշկի օգնության, իսկջրի 20%-ի կորստի դեպքում մարդը մահանում է:

Փաստ 4

Ջուրը կյանքի հիմքն է։ Բոլոր կենդանիների ևբուսականության մեջ կա ջրի որոշակի քանակ: Կենդանիների մեջ` 75%, ձկների մեջ` 75%, մեդուզաների մեջ` 95%, կարտոֆիլի մեջ` 76%, խնձորի մեջ` 85%, լոլիկի մեջ` 90%, վարունգի մեջ` 95%, ձմերուկի մեջ` 96%: Նույնիսկ մարդու մեջ կա ջրիզգալի քանակություն, երեխաների մեջ ջրիպարունակությունը կազմում է` 86%, իսկ ծերերինը` 50%:

Փաստ 5

Տաք ջրից ավելի արագ է սառույց ստացվում: Սացույց են տվել փորձարկումները:

Փաստ 6

Ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում: Այդհետազոտության մեջ, որտեղ պարզվում էր բնականամենամաքուր ջրի պաշարների երկիրը, մասնակցում էին 122 երկիր:

Փաստ 7

Գերսառեցված ջրեր։ Բոլորը լավ հիշում ենդպրոցական տարիքից ֆիզիկայի այն դասը, որըասում էր, որ ջուրը սառում էր 0 աստիճանի դեպքումև եռում 100 աստիճանի դեպքում: Սակայն գոյությունունեն այսպես կոչված գերսառեցված ջրեր, այդպիսիհատկություններ ունի մաքրամաքուր ջուրը, առանցորևէ հավելումների:

ճամփորդություն դեպի Գառնի

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։ Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ 65 թվականին Տրդատ Ա-ն իր ընտանիքով՝ կնոջ ու երեխաների, եղբորորդիների, ինչպես և 3 հազար հայ ու պարթև հեծելազորի, շքախմբի և հռոմեական մի հատուկ զորամասի ուղեկցությամբ ցամաքային ճանապարհով ուղևորվում է Հռոմ։ Նրանց ամենուր հանդիսավոր ու փառահեղ ընդունելություն են ցույց տալիս։ Ուղևորության ամբողջ ծախսը (օրական մոտ 200 000 դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 160 000 ոսկի ռուբլի) վճարում էր Հռոմեական կայսրությունը։