հետազոտական աշխատանք.Եղիշե Չարենց

Հայ մեծանուն գրող, հանճարեղ մտածող Եղիշե Չարենցը՝ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը, ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում։ Մանուկ հասակից գրել և տպագրել է բանաստեղծություններ։

Մշտապես տարբերվել է թե՛ տաղանդով, թե՛ արտասովոր պահվածքով։ Իր անվան հետ են կապված բազմաթիվ հետաքրքիր դեպքեր։Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։Չարենցի առաջին սերը եղել է Աստղիկ Ղոնդախչյանը, ում էլ բանաստեղծը նվիրել է իր առաջին բանաստեղծական գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։1913 թվականին Կարսում լույս տեսած այս գրքում Չարենցը ներկայացնում է իր սերն ուղղված Աստղիկին։

Մայրենի

125. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում և տառի արտասանությունը Ա և Բ խմբիբառերում: Փորձի՛ր բացատրել այդ տարբերությանպատճառը: Ա. Արևոտ, անձրևային, թև, տերևաթափ, հևասպառ,բարևել, մինչև: Բ. Նաև, և, թեև:

որովհետև գրված եր ձայնավորից հետո

126. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուրշարքի բառերը, և ո ՞ր բառը դրան չիհամապատասխանում: Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ: Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուրշարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թեո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդբառերի գրությունը:

Միջեի շոգից ու տ.թից կարծես ամ.ն ինչ հալվել ուան.ացել էր: Թվում էր, թե բացի .ձերից ոչ մի կ.նդանիարարած չկա աշխարհում: Լավ .ր, որ նախոքպատրաստվել .ինք: Կես.րվա տ.թին մնում .ինք մերզով սենյակում, .րեկոն անցկացնում .ինք բաց.թյատաղավարում:

միջօրեր շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անհետացել էր:Թվում էր թե բացի օձերից թե մի կենդանիարարած չկա աշխարհում: լավ օր որ նախորոք պատռաստվել էինք կեսօրվա տորթին մնում էինք մերզով սենյակում

երեկոն անցկացնում էինք բացոթյա տաղավարում

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդբառերով կազմի´ր նախադասություններ:

 

 

130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդբառերով կազմի´ր նախադասություններ:

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Տառերի անունները կարդա´:

Ա ա -այբԺ ժ- ժեճճ  ճե        Ռ ռ — ռա

Բ բ-բենԻ ի — ինիՄ մ- մենՍ ս — սե

Գ գ-գիմԼ լ- լյունՅյ-հի          Վ վ — վեվ

Դ դ-դաԽ խ – խեՆ ն – նուՏ տ — տյուն

Ե ե —ԵչԾ ծ – ծաՇշ- շաՐ ր — րե

Զզ-զաԿ կ – կենՈ ո — ո (վո)  Ց ց — ցո

էէ-ԷՀ հ – հոՉչ- չա  ՈՒ ու – ու

Ը ը-ըթՁ ձ — ձաՊ պ – պեՓ փ — փյուր

Թ թ— թոՂ ղ — ղատՋջ-ջե          ֊Քք-քե

                                                          Եվ և — և

                                                          О о — о    

                                                         Ֆֆ-ֆե

2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»:

Այբուբենը հայերեն տառերի ամբողջությունն է՝ որոշակի դասավորությամբ։ «Այբբենարան» անունը ստացել է հայերեն այբուբենի առաջին տառերից (այբ և բեն)։

3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

Ա, բ, գ, ե, է, ը, դ, զ, լ, խ, շ, չ, ու, ք, և, օ, ֆ

այս տառերը չկայն

դ, զ, լ, խ, շ, չ, ու, ք, և, օ, ֆ

 

4.Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թեբառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:

բառերը դասավորվածեն այբենական կարգով

5.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

դարպաս եղինջ թակարդ կախարդ շյուղ սրճեփ պատշգամպ

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

մատյան

Մթերք, մղկտալ, մողես, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մեղավոր:

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:

8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) (երորդ) իրերի անունները,

բ) (երկրորդ)սիրածդ գրքերի անունները,

գ) (արաջին )անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ — արդ (հիմա), (երդ-որդ), որբ-որմ, որթ-որս, որդ-, որմ- (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

 

11.Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր:

Հնչել, հնչյուն, գրել, գիր:

12.Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Տառեր, հնչյուններ, գրերը, ձայն:

      Հանկարծ ինչ-որ երգի ձայներ լսվեցին:

     Ամեն ինչ լուռ էր, ոչ մի հնչյուն չէր լսվում:

     Հայերեն տառերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:

     Անծանոթ գրեր են, չեմ կարողանում կարդալ:

13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:

14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:

15.Տրված բառերում  ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:
  Ա
. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ,եղնիկ:

  Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:

16. Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Բ. Նաև, թեև, և:

17. Տառերը կարդա´ այնպես, ինչպես հնչում են(տառերի անունները մի´ կարդա), հետոպատասխանի´ր հարցերին:

Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն.

ա) ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում, 

բ) ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյունարտահայտում:

18.Տրված մտքերից որո՞նք ես ճիշտ համարում(պատասխանելուց առաջ մեկ անգամ ևս կարդանախորդ առաջադրանքները):

ա) Հնչյունը և տառը նույն բաներն են, դրանք իրարիցչեն տարբերվում:

բ) Հնչյունը և տաոը տարբեր բաներ են. հնչյունըլսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում ուկարդացվում է:

գ) Տառը հնչյունի նշանն է: 

19.Հայերենի երեսունվեց հնչյունների նշանները(տառերը) գրի՛ր: Ո՞ր տառերը դուրս մնացին:

20.Հատհատ արտասանի՛ր տրված հնչյունները(շշուկով կամ բարձրաձայն): Փորձի՛ր պարզել, թեաոաջին և երկրորդ խմբերի հնչյուններն ինչո՞վ ենտարբերվում:

1. Բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:

2. Ա, է, ը, ի, օ, ու:

21.Հնչյունների խմբերն անվանի´ր (դրանց անուններդի՛ր) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք  հնչյուններ են:

2. Ա, է, ը, ի, օ,ու. սրանք  հնչյուններ են:

22.20-րդ ե 21-րդ առաջադրանքներում տրված  միխմբի հնչյունները կոչվում են ձայնավոր, մյուս խմբիհնչյունները՝ բաղաձայն: Այդ անունները տեղադրի´րտրված նախադասությունների մեջ:

1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք  հնչյուններ են:

2. Ա, է, ը, ի, օ,ու. սրանք  հնչյուններ են:

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր(փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝ 

ասեղ (4) — ա, ս, ե, ղ:

Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):

24.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:

Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառըգրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանքարտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են(ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ): 

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյունարտահայտել (եյէ, ովօ): 

Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև ևտառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

Իմ թումանյանական բառարան

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցե՛ք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։

6

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ է,— ասում է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությունը…

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը.

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։

— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

— Նրա…

— Ո՞վ է նա։

— Քանաքարան… իմ Քանաքարան…

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները…

— Ոչ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես…

— Ոչ, չի լինելու որ չի լինելու։

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։

— Տա՛ր,— բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։

Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։

Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։

— Ապասի, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։

Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

 

Բենարես-սիրուն

Ժուկով-ժամանակով

Մխիթարանք-ծառա կամ օգնական

Նախահարց- նախորոկ հարձ տալ

Չքնաղ-սիրուն

Բուրմունքով-մթությունով

Կենում-տառի անուն

Բաշխում-որևե բանի պլանի կերպով բաշխելը բաժանելը հումք բաշխում

Ապասարում-կատարել ապամոնտոժել

Հիրավի-իրոք իսկապես

մաթեմատիկա

Վարժ․387

Հետևելով օրինակի՛ն յուրաքանչյուր հավասարաության համար  ասա՛ չորս ճշմարիտ դատողություն։

600։200=3
600-ը 200-ից մեծ է 3 անգամ։
600-ը 3-ից մեծ է 200 անգամ։
200-ը 600-ից փոքր է 3 անգամ։
3-ը 600-ից փոքր է 200 անգամ։

 

630:9=70
630-ը 9-ից մեծ է 70 անգամ։
630-ը 70-ից մեծ է 9 անգամ։
70-ը 630-ից փոքր է 9 անգամ։
9-ը 630-ից փոքր է 70 անգամ։

 

4800:60=80
4800-ը  60-ից մեծ է 80 անգամ։
4800-ը 80-ից մեծ է 60 անգան։
60-ը 4800-ից փոքր է 80 անգամ։
80-ը 4800-ից փոքր է 60 անգամ։

 

Խնդիր․389
Երբ տատիկը իր ունեցած կոնֆետները  հավասար քանակով բաժանեց 7 թոռնիկների միջև, յուրաքանչյուր  թոռնիկի հասավ 15 կոնֆետ, և ավելացավ ևս 5 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ ուներ տատիկը։
Լուծում․
7×15=105

7×5=35
35+105=140

Պատ․՝140 կոնֆետ

Տպարանում  տպագրված  գրքերը 30-ական փաթեթավորելուց հետո ստացվեց 16 փաթեթ և ևս 20 գիրք։ Այդ գրքից քանի՞ օրինակ էր տպագրված։

Լուծում․

30-20=10

Պատ․՝10

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Առաջադրանքներ

1.  Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:

Ողողվեց-Ոռոգվել, ջրվել

Երդվյալ-Ոխերիմ, անհաշտ

Քարավաններն-Բեռնատար գրաստների

Վիճակվեց-բախտ սահմանված լինել

ճակատագիրը-Բախտ, նախասահմանություն, գիր

2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.

ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն

Մայրի ծառեռը կանաչ էին, կոներով, փշերով, մեծ էին և երազում էին։

բ. բնագիտական տեղեկությունների համաձայն

3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:

4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր:

5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:

6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը: