Մի Կաթիլ մեղրը 

Մի մարդ գնում է մեղր վաճառողի մոտ։Լցնելիս մեղրը թափվում է և մի ճանճ նստում է մեղրի վրա,

հետո կատուն հարձակվում է ճանճի վրա ու սպանում,հետո շունն է հարձակվում և սպանում կատվին։

Հետո մարդիկ են սկսում վիճել։Մուլտֆիլմը ինձ սովորեցրեց, որ պետք չէ մի փոքր  

բանից մեծ խնդիր ստեղծել։ Ես չէի ցանկանա նմանվել հերոսներից ոչ ոքի, քանի որ 

բոլորն էլ ունեին իրենց մեղքի իրենց բաժինը։ 

Տերն ու ծառան 

Լինում են երկու Եղբայր։ Նրանցից մեկը գնում է մի գյուղացու մոտ աշխատելու,

ով իրեն աշխատեցնում է և վարձը չի վճարում։Հետո եղբայրներից մյուսը գնում է և 

իր հնարամտությամբ  հաղթում գրազը։ Մուլտֆիլմը ինձ սովորեցրեց, որ պետք է 

գնահատել  մադկանց աշխատանքը  և լինել ազնիվ։ 

Ես կցանկանաի նմանվել Սիմոնին, քանի որ նա խելացի է և հնարամիտ։ 

 

Ամառային ճամփորդություն 

Այս ամառային արձակուրդներին ես՝  ընտանիքիս հետ մեկնեցի Եգիպտոս՝ հանգստանալու։ 

Եգիպտոսը աշխարհի հնագույն երկրներից է,որը գտնվում է Աֆրիկայում։ Նա մոտ 5000 

տարեկան է։ Հին Եգիպտոսի մշակույթի մասին պատմում են հսկայական բուրգերը։

Եգիպտոսի  Մայրաքաղաքը Կահիրեն է։ Այն Եգիպտոսի ամենամեծ քաղաքն Է։

Ես անցկացրել եմ Եգիպիպտոսում 7 օր։ 

Առավոտյան՝ նախաճաշից հետո մենք գնում էինք  լողավազան։Ես  լողում էի ժամերով։ 

Ամենահիշարժան պահը  դա այն էր,երբ մենք գնացինք դայվինգի։Ծովի հատակում     

ես հանդիպեցի տարբեր տեսակի ձկների։ես չհասցրեցի այցելել շատ վայրեր,բայց 

ինքնաթիռից տեսել եմ եգիպտական բուրգերը։ 

Ես շատ սիրեցի Եգիպտոսը։