ճանապարորթութույուն դեպի լուսին

  1. Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում եւ սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.
    Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:
    Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:
    -Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետեւի՜ց:
    Ասում է ու վազում: Գյուղացիները նրա հետեւից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ հրոցով վազում են, գյուղից դուրս գալիսուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:
    Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում եւ իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:
    Բա իզո՛ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս: Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին եւ ասում.
    Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչեւ հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմգնանք լուսինը գրավենք, տեսնենք ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին եւ բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք:
    Խորհրդականներն ուրախությունից ծափ են տալիս: -Սպասեցեք,-ասում
  2. Continue reading ճանապարորթութույուն դեպի լուսին