Աշնան — Վահան Տերյան

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Անծանոթ բառեր

Թախիծ — տխրություն

Մետաղական և ոչ մետաղական տարրեր: Տարրերի տարածվածությունը բնության մեջ:

Քիմիական տարրերը համապատասխան նշաններով արտահայտելու անհրաժեշտությունն առաջացել է դեռևս հին ժամանակներում։  Ներկայումս օգտվում են քիմիական տարրերի նշաններից, որոնք առաջարկվել են շվեդ գիտնական Յակոբ Բերցելիուսի կողմից (1814 թ.)։

Որպես քիմիական տարրի նշան ընտրվել է դրա լատիներեն անվանման սկզբնատառը՝ մեծատառով, կամ սկզբնատառը` զուգակցված դրան հաջորդող որևէ այլ տառի հետ։
Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։
Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։
Օրինակ, երկաթը, ցինկը, ալյումինը, պղինձը, արծաթը, ոսկին մետաղական տարրեր են։ Դրանց համապատասխանում են մետաղ պարզ նյութերը։
Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։

Օրինակ

Թթվածինը, ազոտը, ածխածինը, ծծումբը, ֆոսֆորը, քլորը ոչ մետաղական տարրեր են։

Դրանց համապատասխանող պարզ նյութերը ոչ մետաղներ են։

Քիմիական տարրերի բաժանումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է։ Կան մետաղներ, որոնց մոտ արտահայտվում են նաև ոչ մետաղական հատկություններ և հակառակը։

Օրինակ

Սովորական պայմաններում սնդիկը գտնվում է հեղուկ վիճակում, որը բնորոշ չէ մետաղներին։ Իսկ բյուրեղային յոդը, որը ոչ մետաղ է, պինդ է և ունի բնորոշ մետաղական փայլ։
Տարբերությունը քիմիական տարրի և պարզ նյութի միջև ավելի հստակ է դրսևորվում  ալոտրոպիա (այլակերպություն) երևույթով:

Քիմիական տարրի՝ մի քանի պարզ նյութի ձևով հանդես գալու երևույթն անվանվում է ալոտրոպիա:

Օրինակ

Ածխածին տարրը (C) կարող է առաջացնել գրաֆիտ, ալմաստ և մի քանի այլ պարզ նյութեր, ֆոսֆոր (P) տարրը՝ կարմիր ֆոսֆոր, սպիտակ ֆոսֆոր, ու սև ֆոսֆոր, պարզ նյութերը և այլն:

Ածխածնի  այլակերպությունները

ndownload (1).jpg

նկ.1 գրաֆիտ

nimages.jpg

նկ.2 ալմաստ

Ֆոսֆորի  այլակերպությունները

nPhosphor_rot.jpg

կարմիր ֆոսֆոր

=images (1).jpg

սպիտակ ֆոսֆոր

=images (2).jpg

սև ֆոսֆոր

Տարրերի կարևորագույն բնութագիր է բնության մեջ տարածվածությունը։
Ընդհանուր առմամբ, բնության մեջ առավել տարածված են թեթև տարրերը, իսկ կենդանի օրգանիզմներում` ամենաթեթևները (ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին)։
Տիեզերքում տարածված են թեթևագույն տարրերը` ջրածինը և հելիումը։
Օրինակ, Արեգակի զանգվածի 3/4-ից ավելին ջրածինն է, իսկ մնացածը` հելիումը։
Երկրակեղևում (որը պայմանականորեն Երկրի մակերևույթի վերին 16 կմ հաստությամբ շերտն է) տարրերի բաշխվածությունը խիստ անհամաչափ է.նրա զանգվածի մոտ 99% -ը  բաժին է ընկնում ընդամենը 8 տարրերի՝ O, Si, Al, Fe, Ca, Na, K, Mg։

Արագավազ

Ես հիմա շատ եմ սիրում հանդբոլ իսկ ֆութբոլը խաղում եմ շատ հազվադեպ բայց ես մինչև այս ժամանակը շատ էի սիրում ֆութբոլ:

Ես սկսել եմ խաղալ ֆութբոլ երորդ դասարանից իմ ընկերների հետ և շատ եմ սիրել խաղալ նրանց հետ: Իսկ արդեն չորորդ դասարանում ես շատ ֆութբոլ չեի խաղում քանի որ ազատ ժամանակ չունեի եվ շատ եի մնում երկարօրյաի դասարանում ընկերներիս հետ ժամանակ անցկացնում: Հինգ երորդ դասարանում ես արդեն վերադարձա ֆութբոլին նաև ես արդեն կարում եի շատ արագ վազել: Ես շատ ընկերներ ունեի ինձնից մեկ տարի փոքր որոնց հետ ես երկար ընդմիջմանը խաղում եի: Նաև երորդ դասարանից ես շատ եի խաղում իմ բակում եվ հինգ երորդ դասարանը ավարտելուց հետո ես ամառը գնում եի ամառաին ճամբար եվ այնտեղ իմ ընկերների հետ խաղալիս ես ընկնում եմ մետաղե փայտի վրա: Ես արագ վազում եմ ճամբար ինձ վերձնում և տանում են հիվանդանոց

և ես ինձ խոստացել եի որ ել չեմ խաղա ֆութբոլ: Եվ հիշեցի իմ ընկերը զբաղվում էր հանդբոլով և ես որոշեցի որ կխաղամ հանդբոլ:

Երբ ես լավացա ես սկսեցի նաել հանդբոլի խաղեր ոնց խաղալ ամենա կարևոր կանոները: Եվ այտպես ես շատ արագ եի վազում:

Բայց ինձ դասատուն ասաց որ ավելի արագ վազեմ պետք է ֆութբոլ խաղամ դա ինձ կոգնի: Եվ ես իմ խոստումը չկատարեցի բայց ես գիտեմ որ մի օր կլինի որ ես կմասնակցեմ մրցումների կարող է գրեմ շարունակություն:

 

English October 7-November 1

October 28-November 1

Lesson 1

Classwork: English-in-Mind-starter-1 Culture in mind

page 30 exercise 9(a) (to read and translate)

Homework: My School/write an essay/Սեբաստացու օրերին ընդառաջ պատրաստել ուսումնական նյութեր կրթահամալիրի մասին, և այն մասին ,թե ինչպես դարձաք սեբաստացի։(Ովքեր կատարել են, կարող են ընդլայնել տեսանյութերով և լուսանկարներով):

about my school

I study in MSEC my school is a 40 year old and the MSEC. The school was built in 1984. I like my school very well and I study in MSEC from first classes. Now I study in the middle school but 5 year ago I studied in south school from the first classes. My name is Eduard and I like English and Spanish lessons. I have a lot friends in our school.

Lesson 2

Classwork: English-in-Mind-starter-1 pages 35-37

Everyday English, page 37,exercise 9, (a, c, d)

Homework-“English in mind” student’s book, (p. 39) Check your progress

October 14-18

Lesson 1

Classwork: English-in-Mind-starter-1 page 24

https://www.youtube.com/watch?app=desktop&v=PjhpcGoQPhk

Homework: Check your progress execises 1(a,b,c) , 2(a,b,c) page 25

Lesson 2

Classwork: English-in-Mind-starter-1 pages 28, 29

Vocabulary: Family exercise 5(b) page 28

Grammar: Possessive adjectives, exercise 6(b) page 28

Homework: execises 6(d,e), 8(a) page 29

October 7-11

Lesson 1

Classwork: English in Mind, pages 20, 21
Grammar revision: the verb be, plural, negatives and questions
Exercises on page 21
Vocabulary revision: positive and negative adjectives
Exercises on page 20

Homework: execises 2(b), 3(b) page 20

Lesson 2

Classwork: English in Mind, pages 22, 23
Grammar revision: Object pronouns

Homework: execises 9(c, d), page 23

Մայրենի հաշվետվություն

Այս ամսվա ընթացքում ես կատարել եմ առաջադրանքներ և կառդացել եմ տարբեր բաներ օրինակ <<Անտեսանելի Տոնինյոն>>և արել ենք առաջադրանքները: Նաև մենք կառդացել ենք էդմոնդո դէ ամիչիսի <<Սիրտը>>: Կառդացել ենք գրաբարյան առարկաներ: և ընրել ենք ամեն մեկս մի առակ ես ընտրել եմ որսորդն և կաքվն մենք նաև գրել ենք Ինչ է ինձ բարկացնում: Եվ մենք կարդում ենք ամեն ուրբաթ մեր սիրած գրքերը որոնք մենք կամ բերում ենք կամ համակարգչով կառդում:

 

 

 

Մեխանիկական շարժում,արագություն

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։
Հավասարաչափ շարժման 
ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=St
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=S.t

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
  2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
  3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
  4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Աշնանային առաջադրանքներ

Հոկտեմբերի 21- հոկտեմբերի 27

Նախագծի մասնակիցներ՝   6-րդ դասարանցիներ

  1. Աշնանային ընթերցանություն 

«Անտեսանելի Տոնինոյի արկածները» ստեղծագործությունը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները.

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • ես չունեմ այտպես մաս:
  • Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք, քո կարծիքով, ամենաիմաստալիցն են։
  • այն հատվածը որում Տոնինյոն դառնում է անտեսանելի որովհետև նա դրան արժանի էր:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Տոնինյո — շատ խորամանկ և խաբլան:
  • Ո՞ր հերոսն ամենաշատը քեզ դուր եկավ։ Պատասխանդ պատճառաբանի՛ր։
  • Տոնինյոն նա շատ խորամանկ էր:

 2.    Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր աշնանային քո զգացողություններով, տեսածդ աշնանային գույներով:

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` քո իսկ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (օրինակ՝ աշնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրիր աշնանային արձակուրդդ, ինչ կարդացիր):

3.  Շարունակի՛ր զարգացնել անհատական կամ խմբային նախագիծդ, արդյունքները հրապարակի՛ր բլոգում, հղումն ինձ ուղարկի՛ր:

Մաղթում եմ արդյունավետ և հաճելի ուսումնական շաբաթ: